Տանգի Նդոմբելեն, գուցե տեղափոխվի Ա Սերիա

«Նապոլին» աշխատում է «Թոթենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև արդեն բանավոր պայմանավորվածություն կա՝ 25-ամյա ֆուտբոլիստին գնելու տարբերակով վարձակալելու վերաբերյալ։

Այս պահին ֆուտբոլիստի գործակալի հետ քննարկվում են պայմանագրի անձնական պայմանները։

2021/22 մրցաշրջանում Նդոմբելեն «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։