«Յուվենտուսը» համաձայնության է եկել «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։
28-ամյա հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 5 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։
Կողմերը պայմանագիր կկնքեն մինչև 2024 թվականի ամառը:
Անցած մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Մեմֆիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Դեպայի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: