ՊՍԺ-ն մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, փարիզյան ակումբի ղեկավարությունը շատ գոհ է արգենտինացի ֆուտբոլիստի ելույթներից։
Մոտ ժամանակներս փարիզցիները բանակցություններ կսկսեն համաձայնագրի երկարաձգման շուրջ, որի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։
ՊՍԺ-ն վստահ է, որ գործող պայմանագիրը կերկարաձգվի առնվազն մեկ մրցաշրջանով։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնան» մտադիր է վերադարձնել Մեսսիին։