Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է թիմում տեսնել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշին, ում հետ մասնագետը նախկինում աշխատել էր Ամստերդամի «Այաքսում»։
Manchester Evening News-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի ցանկանում տեսնել Հաքիմին թիմում:
«Չելսին» պատրաստ է վաճառել Զիեշին, սակայն չի ցանկանում բաց թողնել նրան սկզբունքային մրցակցի ճամբար:
Այժմ Տեն Հագը փորձում է համոզել ակումբի ղեկավարությանը ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը: