«Մանչեսթեր Յունայթեդը» չի հրաժարվել Կոդի Գակպոյին ձեռք բերելու մտքից

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ՊՍՎ-ի կիսապաշտպան Կոդի Գակպոյի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում էր

23-ամյա ֆուտբոլիստին թիմ հրավիրել դեռ հուլիսին, սակայն տրանսֆերը անհասկանալի պատճառներով ձախողվեց։

Կողմերը կրկին կապ կհաստատեն առաջիկա ձմռանը:

Գակպոյի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։