«Բարսելոնան» ձեռք կբերի «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյին, երբ գրանցի բոլոր նորեկներին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթվանից ակումբների միջև սկզբունքային համաձայնություն կա 31-ամյա իսպանացու տրանսֆերի շուրջ։
Նշվում է, որ պաշտպանը կատալոնական ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Անցած մրցաշրջանում Ալոնսոն բոլոր մրցաշարերում լոնդոնցիների կազմում անցկացրած 46 խաղում դարձել է հինգ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։