«Սելտայի» պաշտպան Օսկար Մինգեսան խոսել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
«Երբ դու մարզչին դուր չես գալիս, դժվար է նորից սկսել խաղալ:
Հեռանալու մասին որոշումը արագ կայացրի, երբ ինձ ասացին, որ պետք է հեռանամ, քանի որ հակառակ դեպքում ես դժվար թե ընդհանրապես խաղայի։
Ես միշտ ցանկացել եմ հաջողության հասնել «Բարսայում», բայց հիմա չեմ մտածում վերադառնալու մասին»,- ասել է Մինգեսան Cadena SER-ին։