Ֆիլիպ Կոստիչը բաց կթողնի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ» – «Այնտրախտ» հանդիպումը

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» մարզական տնօրեն Մարկուս Կրեշեն խոսել է թիմի սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչի հնարավոր տրանսֆերի մասին:

«Կոստիչը գերազանց անցկացրեց  նախորդ մրցաշրջանը: Նա լուրջ ներդրում ուեցավ Եվրոպա Լիգայում մեր հաղթանակում։

Մենք բանակցություններ ենք վարում նրա տրանսֆերի շուրջ, և շուտով կավարտենք գործարքը:

Այդ պատճառով Ֆիլիպը չի մասնակցի Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին»,- պաշտոնյայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ» – «Այնտրախտ» հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին՝ ժամը 23:00-ին