Մեմֆիս Դեպայը անձնական պայմանագիր է համաձայեցրել իտալական գրանդի հետ

«Յուվենտուսը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ։

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, թուրինյան ակումբն ու 28-ամյա հոլանդացին պայմանավորվել են երկու տարվա պայմանագիր կնքելու շուրջ։

Պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։

Դեպայը ներկայումս բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ,  պայմանագրի վաղաժամկետ խզման շուրջ, որը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։

Դա թույլ կտա Մեմֆիսին անվճար միանալ «Յուվենտուսին»՝ որպես ազատ գործակալ:

2021/22 մրցաշրջանում Դեպայը 38 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։