«Մանչեսթեր Յունայթեդը» չի գնի «Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչի տրանսֆերը, հայտնում է Sky Sports-ը:
Անգլիական ակումբը 33-ամյա ավստրիացու համար առաջարկել էր 7,6 մլն ֆունտ ստերլինգ և պատրաստ էր անհաջող բանակցությունների դեպքում ավելացնել գումարը, բայց իտալական ակումբը դեմ է ֆուտբոլիստի վաճառքին։ «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ պլանավորում է կենտրոնանալ տրանսֆերային շուկայում այլ թիրախների վրա:
Նախորդ մրցաշրջանում Արնաուտովիչը «Բոլոնիայի» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 15 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 5,4 միլիոն ֆունտ ստերլինգ: