Պաշտպան Էկտոր Բելերինը մոտ է «Արսենալից» հեռանալուն. Ֆուտբոլիստի գործակալը մտադիր է լոնդոնցիների ղեկավարության հետ քննարկել իսպանացու պայմանագրի խզման հարցը։
Գործակալի և «Արսենալի» ներկայացուցիչների հանդիպումը նախատեսված է երեքշաբթի՝ սեպտեմբերի 9-ին: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
27-ամյա Բելերինը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Բետիսում»:
Անցած մրցաշրջանում Էկտոր Բելերինը «Բետիսի» կազմում անցկացրել է 32 հանդիպում և կատարել 5 գոլային փոխանցում։