Մարտին Բրեյթվեյթը պահանջ է առաջադրել «Բարսելոնային»

«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից։

Դանիացի ֆուտբոլիստը բաց է առաջարկների համար, սակայն պնդում է, որ ակումբը խզի իր հետ գործող պայմանագիրը, և վճարի իրեն հասանելիք գումարը, հայտնում է Sportsbrief-ը:

31-ամյա դանիացու՝ կատալոնացիների հետ գործող պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները:

Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 4 խաղում Բրեյթվեյթը խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։