«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան լուրջ վնասվածք է ստացել։ Դա տեղի է ունեցել Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի՝ «Ֆուլհեմի» հետ խաղում։
Բժիշկները ֆուտբոլիստի մոտ ախտորոշել են ազդրի մկանի վնասվածք։ Կիսապաշտպանից կպահանջվի մոտ 6 շաբաթ ապաքինվելու համար։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Հիշեցնենք, որ 31-ամյա Ալկանտարան 50-րդ րոպեին հարված էր ստացել ոտքերին, իսկ մեկ րոպե անց նրան փոխարինել է Հարվի Էլիոթը։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա այն ավարտվել է ոչ-ոքի (2-2):