«Բարսելոնան» ևս մեկ աստղային նորեկ կունենա

Կատալոնական «Բարսելոնան» և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել են պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի տրանսֆերը, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։

Գործարքը կարժենա մոտ 80 միլիոն եվրո: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սիլվան բնակարան է փնտրում Բարսելոնայում:

Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» խաղում է 2017 թվականի հուլիսից: