Իտալական «Բոլոնիայի» ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հաղորդում է Caught Offside-ը:
Այժմ, ակումբները փորձում են համաձայնեցնել տրանսֆերը, սակայն իտալական ակումբը չի ցանկանում վաճառել իր ռմբարկուին: Այսպիսով՝ տրանսֆերի իրականացումը քիչ հավանական է:
Հավելենք, որ Մարկոն 2013-2019 թվականներին խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: