«Բարսելոնայի» առաջատարները կրկին համաձայնել են աշխատավարձի կրճատմանը

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատրաստ է կրճատել աշխատավարձը՝ ակումբին օգնելու համար:

Sport.es-ը հայտնում է, որ բացի Պիկեից, նման քայլի գնացել են Մարկ-Անդրե տեր Շտեգենը և Ֆրենկի դե Յոնգը։

Աղբյուրի փոխանցմամբ ակումբի ղեկավարները՝ ֆուտբոլիստներին խնդրել են վերադառնալ երկու տարի առաջ եղած ֆինանսական պայմաններին։ Նման քայլը «Բարսելոնային» կօգնի խնայել 311 միլիոն եվրո: