Ավստրիական «Զալցբուրգի» սլովենացի հարձակվող Բենյամին Շեշկոն տեղափոխվեց գերմանական «Լայպցիգ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Շեշկոն գերմանական ակումբին կմիանա 2023-ին: Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:Տրանսֆերը կարժենա 24 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա հարձակվողի տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: