Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին Ժոան Գամպերի գավաթը նվաճելուց հետո ողջույնի խոսք է հղել երկրպագուներին:
«Երկրպագուներ, ողջունում եմ ձեզ: Ինչպե՞ս են ձեր գործերը: Ես շատ ուրախ եմ, որ «Կամպ Նոուում» նորամուտս նշեցի հաղթանակով:
Ուրախ եմ առաջին տիտղոսըը նվաճելու համար: Ես ուզում եմ ձեզ լավագույնը մաղթել: Շնորհակալություն աջակցության համար»,- ասել է Ռոբերտը: