«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Ֆուլհեմի» հետ Անգլիայի առաջնության առաջին տուրի խաղից առաջ խոսել է ԱՊԼ-ի ֆավորիտների մասին։
«Ավելի՞ն եմ սպասում «Սիթիից», «Չելսիից» և «Արսենալից»: Իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդից», «Թոթենհեմից» և «Նյուքասլից» նույնպես: Կարծում եմ, որ այս բոլոր թիմերն էլ ավելի են ուժեղացել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Մենք պետք է ավելի շատ մտածենք մեր խաղի մասին, պետք է առաջադիմենք։ Մենք ցանկանում ենք ավելի դոմինանտ լինել գնդակին տիրելու հարցում»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։