Մյունխենի «Բավարիան», նոր մրցաշրջանի առաջին տուրում 6:1 հաշվով հաղթելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», սահմանել է Բունդեսլիգայի ռեկորդ։
Հիշեցնենք, որ «Բավարիան» խաղի 6 գոլերից 5-ը խփել է առաջին խաղակեսում։ Մեկական գոլի հեղինակ են դարձել Յոզուա Կիմմիխը, Բենջամեն Պավարը, Սադիո Մանեն, Ջամալ Մուսիալան և Սերժ Գնաբրին։«Բավարիայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ սա Բունդեսլիգայի առաջին տուրի առաջին խաղակեսից հետո երբևէ գրանցված ամենախոշոր հաշիվն է։