Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին թույլ չի տա, որ գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հեռանա թիմից՝ հայտնում է իսպանական Sport-ը:
Օբամեյագի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին», որ կապվել է ֆուտբոլիստի հետ: Ավելի վաղ հայտնել ենք, որ Օբամեյանգը դեմ չէ փոխել ակումբային գրանցումը:
Հիշեցնենք, որ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը «Կապտանռնագույնների» կազմը համալրել է փետրվարին: