«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» միևնույն տրանսֆերային նպատակն ունեն

«Չելսին» հետաքրքրված է ավստրիական «Զալցբուրգի» հարձակվող Բենյամին Շեշկոյի ծառայություններով: Այս մասին թվիթերում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լոնդոնցիների ղեկավարությունն արդեն հանդիպել է 19-ամյա հարձակվողի գործակալի հետ։ Ավելի վաղ Ռոմանոն հայտնել էր, որ Շեշկոյի տրանսֆերի գնման գլխավոր թեկնածուն անգլիական մեկ այլ գրանդ է՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Սլովենացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում «Զալցբուրգի» կազմում անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։