Կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը «Ատալանտայից» չի տեղափոխվի «Տորինո»:.
Բերգամոն ներկայացող ակումբի գլխավոր տնօրեն Լուկա Պերկասին ասել է, որ տրանսֆերն արգելափակվել է գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինիի որոշմամբ։
«Մենք բանակցություններ ենք վարել «Տորինոյի» հետ։ Բայց երկար զրույցի ընթացքում մարզիչը խնդրեց մեզ թիմում պահել Միրանչուկին։
Գործողությունը ներկայումս դադարեցված է։ Գասպերինին խնդրեց մեզ պահել նրան»,- ասել է Պերկասին։