«Մոնցան» բանակցություններ է վարում «Արսենալի» պաշտպան Պաբլո Մարիի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնության են եկել գործարքի գրեթե բոլոր պայմանների շուրջ։
Նախորդ մրցաշրջանում իսպանացին վարձավճարով հանդես է եկել իտալական մեկ այլ ակումբում՝ «Ուդինեզեում»: Թիմի կազմում պաշտպանը մասնակցած 15 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։
Transfermarkt.com պորտալը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։