«Մանչեսթեր Յունայթեդն» այլընտրանք է գտել Ֆրենկի դե Յոնգին

«Մանչեսթեր Յունայթեդն» այլընտրանք է գտել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, ում տեղափոխությունն անգլիական ակումբ գնալով ավելի քիչ հավանական է դառնում:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ մանկունիանցիները պատրաստ են պայմանագիր կնքել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի հետ: Հնարավոր գործարքի չափը չի հաղորդվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դե Յոնգը չի ցանկանում տեղափոխվել «Յունայթեդ», քանի որ դա համարում է հետքայլ իր կարիերայում։

Նևեշը «Վուլվզին» միացել է «Պորտուից» 2017 թվականին: Նախորդ մրցաշրջանում 25-ամյա պորտուգալացին «գայլերի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։