Քրիստիան Էրիկսեն. «Լինելով «Թոթենհեմի» ֆուտբոլիստ՝ ես շփվում էի «ՄՅու»-ի յուրաքանչյուր մարզչի հետ»

Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոստովանել է, որ շատ հնարավորություններ է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար։

«Լինելով «Թոթենհեմի» ֆուտբոլիստ՝ ես խոսել եմ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատած յուրաքանչյուր մարզչի հետ, մենք քննարկել ենք իմ հնարավոր տեղափոխությունը: Բայց ես այդ ժամանակ «Թոթենհեմում» էի և այնժամ ինձ չէի պատկերացնում անգլիական այլ թիմում: Հետո գնացի «Ինտեր»։

Ես միշտ մտքում եմ պահել «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերակը։ Ես շատ ժամանակ էի անցկացրել «Թոթենհեմում», ուստի ցանկանում էի ինչ-որ բան փորձել արտասահմանում: Տեղափոխվեցի «Ինտեր» և այնտեղ լավ ժամանակ անցկացրի»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: