«Միլանի» նորեկ Շառլ դե Կետելարեն մեկնաբանել է «Բրյուգեից» իտալական ակումբ իր տեղափոխությունը:
«Սովորաբար ես միշտ հանգիստ եմ, բայց ապշած էի, երբ իմացա «Միլանի» հետաքրքրության մասին: Ես նույնիսկ չգիտեի ինչպես արձագանքել։
Ասում են՝ չես կարող պատկերացնել «Միլանի» երկրպագուների իսկական ջերմությունն ու կիրքը, քանի դեռ այստեղ չես: Ես շատ գոհ եմ կարիերայիս հաջորդ քայլից։ Որպես հավակնոտ երիտասարդ ֆուտբոլիստ՝ ես ցանկանում եմ խաղալ ամենաբարձր մակարդակում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բրյուգեին» այն բոլոր հնարավորությունների համար, որոնք ակումբն ինձ տվել է։ Այս ակումբը միշտ կլինի իմ տունը»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «Միլանի» պաշտոնական կայքը։