Ա Սերիայի գործող չեմպիոն «Միլանը» պայմանագիր է կնքել Բելգիայի հավաքականի և «Բրյուգեի» հարձակվող Շառլ դե Կետելարեի հետ, հաղորդում է «ռոսոներիների» մամուլի ծառայությունը:
Տրանսֆերը արժեցել է 35 մլն եվրո: 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ժամկետը գործելու է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
«Բրյուգեի» կազմում անցկացրած 120 խաղում Դե Կետելարեն խփել է 25 գոլ: