Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հրաժարվել է վիրահատությունից՝ մենիսկի վնասվածք ստանալուց հետո, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Նշվում է, որ ֆրամսիացին որոշել է շարունակել բուժումը ամբուլատոր մեթոդով՝ առանց վիրահատական միջամտության։ Նա մտավախություն ունի, որ կարող է բաց թողնել Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունը։
Պոգբան վնասվածքի պատճառով բաց է թողել 40 օր։ Նա մարզման ժամանակ վնասել է ծունկը։