Մեֆմիս Դեպայը որոշել է լքել «Բարսելոնան»

Հարձակվող Մեֆմիս Դեպայը որոշել է հեռանալ «Բարսելոնայից», հայտնում է Mundo Deportivo-ն։

Ֆուտբոլիստը դժգոհ է իր նկատմամբ մարզչական շտաբի վերաբերմունքից, քանի որ վստահություն չի զգում նրանց կողմից։

Հոլանդիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Յուվենտուսն» է:

Անցած մրցաշրջանում հոլանդացին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Հիշեցնենք, որ Դեպայը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2020 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։