Կասպեր Շմեյխելը կտեղափոխվի Լիգա 1

«Նիցան» համաձայնեցրել է «Լեսթերի» հետ դարպասապահ Կասպեր Շմեյխելի տրանսֆերը:

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, ֆրանսիական ակումբը 35-ամյա դանիացու համար կվճարի 1 մլն եվրո՝ չհաշված բոնուսները։ Կողմերը եռամյա պայմաագիր կկնքեն։

Անցած մրցաշրջանում դարպասապահը «աղվեսների» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում և բաց թողել 79 գնդակ։