Բերնարդու Սիլվան պայմանագիր է համաձայնեցրել իսպանական գրանդի հետ

«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը կատալոնական «Բարսելոնայի» հետ, հայտնում է SPORT-ը։

Ավելի վաղ լուրեր կային այն մասին, որ կատալոնական ակումբը  ձեռք կբերի պորտուգալացուն, եթե կարողանա վաճառել թիմի անվանի ֆուտբոլիստներից մեկին՝ հավանաբար Ֆրենկի դե Յոգին:

Բերնարդու Սիլվան նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 50 խաղի, դարձել 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը Պորտուգալիայի հավաքականի  կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։