Վան Նիստելռոյ. «Իմ նպատակը ՊՍՎ-ի հետ Չեմպիոնների Լիգայում հայտնվելն է»

ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյը Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի «Մոնակոյի» դեմ առաջին խաղից առաջ ասել է, որ ցանկանում է դուրս գալ հաջորդ փուլ։

«Մենք լավ տրամադրություն ունենք շաբաթ օրը կայացած խաղից հետո: Նման հանդիպումից հետո թիմի նկատմամբ վստահությունն աճում է, բայց երեքշաբթի մենք խաղում ենք այլ որակներով թիմի դեմ։ «Մոնակոն» բարձրակարգ հարձակվողներ ունի: Մենք պետք է հաշվի առնենք դա, ներառյալ այն սխեման, որով նրանք խաղում են: Իմ նպատակը Չեմպիոնների Լիգայում հայտնվելն է»,- Վան Նիստելռոյի խոսքերն է մեջբերում vi.nl-ը։

Առաջին խաղը կկայանա Մոնակոյում՝ երեքշաբթի օրը՝ օգոստոսի 2-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։