«Էվերթոնը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Միշի Բատշուայիով, հայտնում է talkSPORT-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները 28-ամյա ֆուտբոլիստին տեսնում են որպես Ռիշարլիսոնին փոխարինող, ով այս ամառ է տեղափոխվել «Թոթենհեմ»:
Նախորդ մրցաշրջանում Բատշուային վարձավճարով հանդես է եկել «Բեշիքթաշում»: Բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում բելգիացին խփել է 14 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Transfermarkt.com պորտալը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: