Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Քյոլնի» հարձակվող Անտոնի Մոդեստի ծառայություններով, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Ըստ աղբյուրի՝ տրանսֆերը կարող է կայանալ այս ամռանը։
Նախորդ մրցաշրջանում Մոդեստը «Քյոլնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում դարձել է 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt.com պորտալը 34-ամյա ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիայի» հիմնական հարձակվող Սեբաստյան Ալլերն անորոշ ժամանակով շարքից դուրս է մնացել։