«Նյուքասլը» 50 միլիոն եվրո է առաջարկել «Լեսթերի» ֆուտբոլիստի համար

«Նյուքասլը» նոր առաջարկ է արել «Լեսթերին» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի համար, հայտնում է Sky Sports-ը:

«Կաչաղակների» ղեկավարությունն «աղվեսներին» առաջարկել է 50 միլիոն ֆունտ: Ավելի վաղ «Լեսթերը» հրաժարվել էր վաճառել 25-ամյա ֆուտբոլիստին 40 միլիոն ֆունտով։

Մեդիսոնը «Լեսթերում» հանդես է գալիս 2018 թվականի հուլիսից։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրած 53 խաղում խփել է 18 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։

Transfermarkt.com-ը Մեդիսոնի տրանսֆերը գնահատում է 45 միլիոն ֆունտ ստերլինգ: