Լիոնել Մեսսին շնորհավորել է Լուիս Սուարեսին

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորական ուղերձ է հղել կատալոնական «Բարսելոնայում» իր նախկին թիմակից և մտերիմ ընկեր, Լուիս Սուարեսին, ով 16 տարի անց վերադարձել է այն ակումբ որտեղ սկսել է ֆուտբոլային կարիերան:

«Ուժեղ գրկում եմ քեզ, մաղթում ամենայն բարիք քո կարիերայի նոր փուլում։ Գիտեմ, թե որքան կարևոր է այս վերադարձը քեզ համար այսքան տարի անց»,- Լեոյի խոսքը մեջբերում է «Նասյոնալի» մամուլի ծառայությունը: