Մադրիդի «Ռեալը» որոշել է բաժանվել պաշտպան Ալվարո Օդրիոսոլայից։ Ֆուտբոլիստին արդեն տեղեկացրել են, որ նա չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտիի պլանների մեջ՝ գրում է Sport.es-ը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 20 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը «սերուցքայինների» հետ հաշվարկված է մինչև 2024 թվականը։Օդրիոսոլան անցած մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ֆիորենտինայում»:
Նախորդ մրցաշրջանում եզրային պաշտպանը բոլոր մրցաշարերում «մանուշակների» կազմում անցկացրել է 27 խաղ՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։