«Լայպցիգի» պաշտպան Անխելինյոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա իսպանացին հավակնում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը դիտարկում է նրա թեկնածությունը, եթե չկարողանա համաձայնության գալ «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյի հետ։
Անխելինոն նախորդ մրցաշրջանում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: