«Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ըստ աղբյուրի՝ 30-ամյա գերմանացին ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի ամառը։ Տրանսֆերը «Ֆուլհեմի» համար կարժենա 10 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Լենոն անցկացրել է 8 հանդիպում, որոնցում բաց է թողել 11 գոլ և 3 անգամ անառիկ պահել դարպասը։