«Լիլի» առաջատարը կարող է տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ

«Լիլի» հարձակման գծի առաջատար Ջոնաթան Դևիդը կարող է համալրել «Բավարիայի» շարքերը։

Get German Football News-ի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը Կանադայի հավաքականի ֆուտբոլիստին տեսնում է որպես «Բարսելոնա» տեղափոխված Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող:

2021/22 մրցաշրջանում Դևիդը մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 38 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալը հարձակվողի տրանսֆերը գնահատում է 45 միլիոն եվրո: