Ջորջո Կյելինի. «2010 թվականին կարող էի տեղափոխվել «Ռեալ»»

Ամերիկյան «Լոս Անջելեսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինին պատմել է, որ 2010 թվականին կարող էր տեղափոխվել «Ռեալ»:

«Նախորդ տարի նման խոսակցություններ կային, բայց դա թյուրիմացություն էր: Վերջին տարիներին երբեք չէի մտածել «Յուվենտուսը» լքելու մասին:

2010 թվականին կարող էի տեղափոխվել «Ռեալ»: Չգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ, սակայն ակումբները չկարողացան համաձայնության գալ»,- 37-ամյա պաշտպանի խոսքը մեջբերում է Marca-ն: