Չավին խոսել է Ռոբերտ Լևանդովսկու գոլային երաշտի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նշել է, որ նորեկ Ռոբերտ Լևանդովսկին մի փոքր հիասթափված է, որ չի կարողացել գոլ խփել կատալոնական ակումբի կազմում իր առաջին հանդիպումներում։

«Լևանդովսկին մտահոգված է այդ փաստով, բայց դա նորմալ է. Նույնը կատարվում էր Լուիս Սուարեսի հետ, երբ նա նոր էր ժամանել «Բարսելոնա»:

Կարծում եմ Ռոբերտը շուտով  կբացի գոլերի հաշիվը մեր թիմում»,-Չավիի խոսքը մեջբերում է Goal-ը։