Ռոբերտ Լևանդովսկին խոսել է նոր մրցաշրջանում սպասվող չեմպիոնական մրցավազքի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին խոսել է նոր մրցաշրջանում սպասվող չեմպիոնական մրցավազքից ունեցած սպասելիքների մասին:

«Բարսելոնան իր ուժերի առավելագույնն է ցուցադրելու գալիք մրցաշրջանում: «Ռեալն» Իսպանիայի գործող չեմպիոնն է. դժվար է լինելու նրանց հետ պայքարելը, բայց մենք կանենք ամեն հնարավորը»,- Լևանդովսկու խոսքը մեջբերում է Barca Unaversal-ը: