«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, գրում է El Larguero-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որը փոխարինող է փնտրում Կարիմ Բենզեմային։
Սակայն 26-ամյա գերմանացին, չի ցանկանում լինել պահեստայինի դերում մինչև Բենզեմայի կարիերայի ավարտը:
Վերները կհամաձայնի տեղափոխվել մադրիդյան ակումբ, եթե նրա տեղը մեկնարկային կազմում երաշխավորվի:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողն «արիստոկրատների» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Գերմանացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: