«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արձագանքել է ընկերական խաղում «Արսենալի»՝ «Սևիլիայի» նկատմամբ 6:0 հաշվով տարած ջախջախիչ հաղթանակին։
«Դա տպավորիչ է: Չէի մտածում, որ դա երբևէ կարող է պատահել «Սևիլիայի» հետ. Կարծում եմ՝ այս արդյունքը անսպասելի էր, սակայն պետք է փաստել, որ Արտետայի թիմը փայլում է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Metro-ն։