Ֆաբրիցիո Ռոմանո. Մեմֆիս Դեպայը տեղափոխվում է «Յուվենտուս»

«Բարսելոնան» և «Յուվենտուսը» բանակցություններ են վարում հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերի շուրջ:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հավաստմամբ, կողմերը վերջնական համաձայնության գալու համար այսօր կհանդիպեն:

Աղբյուրի համաձայն, «Բարսան» Մեմֆիսի տրանսֆերից կստանա 20 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում Դեպայը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ Դեպայը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2020 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։