ՊՍԺ-ի մի շարք ֆուտբոլիստներ բաց կթողնեն Ֆրանսիայի Սուպերգավաթի հանդիպումը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն բաց կթողնի Ֆրանսիայի Սուպերգավաթի հանդիպումը «Նանտի» դեմ, հայտնում է L’Equipe-ը:

Նա չի կարողանա մասնակցել հանդիպմանը որակազրկման պատճառով։ Մբապպեն նախորդ մրցաշրջանի վերջում գերազանցել է զգուշացումների առավելագույն սահմանաչափը.

Փարիզյան ակումբի հայտացուցակում չեն ընդգրկվել նաև Ռաֆինյան, Լևեն Կուրզավան, Յուլիան Դրաքսլերը, Անդեր Էրերան, Թիլո Կեհրերը և Ժորժինիո Վեյնալդումը։

Ֆրանսիայի Սուպերգավաթի ՊՍԺ – «Նանտ» հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին, «Բլումֆիլդ» ստադիոնում։