Ալեքսեյ Միրանչուկը կարող է փոխել ակումբային գրանցումը

Թուրինի «Տորինոն» ցանկանում է վարձակալել  «Ատալանտայի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկին` Այս մասին հայտնում է TMW-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Տորինոն» պատրաստ է Միրանչուկին մեկ մրցաշրջանով վարձակալել՝ 12 միլիոն եվրոյով հետագայում ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։

Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։ Ալեքսեյ Միրանչուկի պայմանագիրն «Ատալանտայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառը։