Ժոան Լապորտան խոսել է Բերնարդո Սիլվայի «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է այն լուրերը, թե «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան կարող է միանալ թիմին։

«Բեռնարդոն շատ լավ ֆուտբոլիստ է. Պետք է հարգեմ այն փաստը, որ նա պատկանում է «Մանչեսթեր Սիթիին»։ Մենք այնտեղ ընկերներ ունենք, ինչպիսիք են Պեպ Գվարդիոլան, Չիկի Բեգիրիստայնը և Խալդուն ալ-Մուբարաքը: Շատ մարդիկ կան, որոնց ես ճանաչում եմ»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում CBS Sports Golazo-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործակալ Ժորժե Մենդեշը Սիլվայի ծառայություններն առաջարկել է Մադրիդի «Ռեալին» և «Բարսելոնային»։

2021/22 մրցաշրջանում 27-ամյա պորտուգալացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։